Բու այլ տուն

ԷկոԼաբը ձգտում է ակտիվացնել համայքնային և հասարակական կյանքը Հայաստանի մարզերում, ու փորձում է ստեղծել նաև սեփական գործունեության ավելի կենսակայուն հիմքեր: Այդ իսկ պատճառով, մեր թիմի անդամների ու կամավորների ջանքերով, անցյալ տարվանից ի վեր վերանորոգում ենք Բու Այլ Տունը, որպեսզի վերածենք այն համայնքային և կրթական կենտրոնի: Սա միակ նմանատիպվայրն է ամբողջ տարածաշրջանում, որը տարածք է ապահովում երիտասարդների ոչ-ֆորմալ կրթության և մշակութային գործունեության համար: Բու Այլ Տունը կազմակերպում է տարբեր դասընթացներ ու աշխատանոցներ, հանդիպումներ տեղացի և արտասահմանցի մասնագետների, արվեստագետների, հասարակական գործիչների ու ճանապարհորդների միջև:

Այն շահույթ չհետապնդող, սոցիալական նախաձեռնություն է, որի եկամտի հիմնական մասն ուղղվելու է Հայաստանի գյուղական համայնքներում և փոքր քաղաքներում երիտասարդների նախաձեռնությունների կամ նորաստեղծ բիզնես գաղափարների հովանավորմանը: