
Կարգ՝ Նորություններ

Սկսվում է Re.Action 2018-ը. շտապե՛ք դիմել
էկոԼաբ հիմնադրամի Re.Action ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել ծրագրեր իրականացնելու հմտություններ, կյանքի կոչել իրենց մտքերը և իրենց ներդրումն ունենալ սեփական համայնքների զարգացման գործում: Մասնակցելով ծրագրին դուք կծանոթանաք հետևյալ թեմաներին`
- Ժողովրդավարություն,
- Ակտիվ քաղաքացիություն,
- Համայնքային զարգացում։
Ծրագրին կարող են դիմել, այն երիտասարդները, ովքեր`
- 18-ից 25 տարեկան են,
- բնակվում են Հայաստանի մարզերում,
- հետաքրքրված են ծրագրի թեմաներով
- պատրասկակամ են կամավորական հիմունքներով իրականացնել ծրագրեր իրենց համայնքներում։
ԷկոԼաբը հնարավորություն է տալիս մասնակցելու կարողությունների զարգացման 3 դասընթացների, որոնք իրականացվելու են երկու փուլով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ծրագրին դիմելիս անհրաժեշտ է նշել, թե որ փուլին եք ցանկանում մասնակցել։ Ընտրելով փուլերից որևէ մեկը դուք պարտավորվում եք մասնակցել Ձեր ընտրած փուլի բոլոր երեք դասըթացներին։
Դասընթացները իրականացվելու են հետևյալ ժամանակացույցով՝
Փուլ առաջին`
Ամառային դպրոց՝ հուլիսի 19-25, 2018
Ծրագրային հանդիպում՝ օգոստոսի 17-22, 2018
Անդրադարձ ֆորում՝ դեկտեմբերի 1-5, 2018
Փուլ երկրորդ`
Ամառային դպրոց՝ հուլիսի 25-31,2018
Ծրագրային հանդիպում՝ օգոստոսի 25-30, 2018
Անդրադարձ ֆորում՝դեկտեմբերի 1-5, 2018
Դասընթացներին մասնակցելով կստանաք գիտելիքներ ժողովրդավարության, ակտիվ քաղաքացիության, մեդիայի և քննադատական մտածելակերպի և համայնքային զարգացման մասին, կզարգացնեք ժամանակի և ծրագրի կառավարման հմտությունները և դառնալով ԷկոԼաբ հիմնադրամի շրջանավարտների ցանցի անդամներ կկարողանաք մասնակցել տարբեր տեղական և միջազգային ծրագրերի:
Դասընթացների ընթացքում կացության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը: Սեփական բնակավայրից դասընթացի վայր հասնելու ճանապարհածախսերը փոխհատուցվում են դասընթացների ժամանակ:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հունիսի 20-ը:
Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատվի մինչև հունիսի 30-ը։
Ծրագրին կարող եք դիմել՝ սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը և լրացնելով ծրագրային հայտադիմումը:
Սույն ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից Institut für Auslandsbeziehungen կազմակերպության zivik դրամաշնորհային ծրագրի կողմից: Այս ծրագրում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության և Institut für Auslandsbeziehungen-ի դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Շրջակա միջավայրը և քաղաքացիական ներգրավումը. ԷկոԼաբի ձեռնարկ
«Շրջակա միջավայրը և և քաղաքացիական ներգրավումը» ձեռնարկը ներկայացնում է կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության կրթության ԷկոԼաբի մոդելը։ Այն ներառում է կայուն զարգացման մասին ընդհանրական ինֆորմացիա, ինչպես նաև ԷկոԼաբի դասընթացների ժամանակ օգտագործվող տարբեր կրթական մեթոդների նկարագրություն։ Ձեռնարկը կառող եք ներբեռնել այստեղից: