Սկսվում է Re.Action 2018-ը. շտապե՛ք դիմել

էկոԼաբ հիմնադրամի Re.Action ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել ծրագրեր իրականացնելու հմտություններ, կյանքի կոչել իրենց մտքերը և իրենց ներդրումն ունենալ սեփական համայնքների զարգացման գործում: Մասնակցելով ծրագրին դուք կծանոթանաք հետևյալ թեմաներին`

  • Ժողովրդավարություն,
  • Ակտիվ քաղաքացիություն,
  • Համայնքային զարգացում։

Ծրագրին կարող են դիմել, այն երիտասարդները, ովքեր`

  • 18-ից 25 տարեկան են,
  • բնակվում են Հայաստանի մարզերում,
  • հետաքրքրված են ծրագրի թեմաներով
  • պատրասկակամ են կամավորական հիմունքներով իրականացնել ծրագրեր իրենց համայնքներում։

ԷկոԼաբը հնարավորություն է տալիս մասնակցելու կարողությունների զարգացման 3 դասընթացների, որոնք իրականացվելու են երկու փուլով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ծրագրին դիմելիս անհրաժեշտ է նշել, թե որ փուլին եք ցանկանում մասնակցել։ Ընտրելով փուլերից որևէ մեկը դուք պարտավորվում եք մասնակցել Ձեր ընտրած փուլի բոլոր երեք դասըթացներին։

Դասընթացները իրականացվելու են հետևյալ ժամանակացույցով՝

Փուլ առաջին`
Ամառային դպրոց՝ հուլիսի 19-25, 2018
Ծրագրային հանդիպում՝ օգոստոսի 17-22, 2018
Անդրադարձ ֆորում՝ դեկտեմբերի 1-5, 2018

Փուլ երկրորդ`
Ամառային դպրոց՝ հուլիսի 25-31,2018
Ծրագրային հանդիպում՝ օգոստոսի 25-30, 2018
Անդրադարձ ֆորում՝դեկտեմբերի 1-5, 2018

Դասընթացներին մասնակցելով կստանաք գիտելիքներ ժողովրդավարության, ակտիվ քաղաքացիության, մեդիայի և քննադատական մտածելակերպի և համայնքային զարգացման մասին, կզարգացնեք ժամանակի և ծրագրի կառավարման հմտությունները և դառնալով ԷկոԼաբ հիմնադրամի շրջանավարտների ցանցի անդամներ կկարողանաք մասնակցել տարբեր տեղական և միջազգային ծրագրերի:

Դասընթացների ընթացքում կացության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը: Սեփական բնակավայրից դասընթացի վայր հասնելու ճանապարհածախսերը փոխհատուցվում են դասընթացների ժամանակ:
Դասընթացներն իրականացվելու են Վանաձոր քաղաքում։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հունիսի 20-ը:

Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատվի մինչև հունիսի 30-ը։

Ծրագրին կարող եք դիմել՝ սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը և լրացնելով ծրագրային հայտադիմումը:

 

 

Սույն ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից Institut für Auslandsbeziehungen կազմակերպության zivik դրամաշնորհային ծրագրի կողմից: Այս ծրագրում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության և Institut für Auslandsbeziehungen-ի դիրքորոշման հետ պարտադիր չէ: